Թեյախմություն Ձմեռ Պապի հետ 7+

ԳԱԿ Փոքր Թատրոն

Փոքր թատրոնի թեյնիկը պահարանից հանել ու սկսել ենք արդեն ավանդական դարձած մեր տոնական թեյախմության պատրաստությունները։

Մեր սիրված հերոսներն ու կերպարները հրավիրում են երկար սպասված հանդիպման և միասին թեյ խմելու։ Բայց դասական ներկայացման չսպասեք․ դուք մասնակիցն եք լինելու իսկական թեյախմության՝ տարեմուտի ամենասպասված հյուրի՝ Ձմեռ Պապի հետ։

Եթե ուզում եք հեքիաթային ժամանակ անցկացնել և ծանոթանալ թեյախմության ու էթիկետի կանոններին, ապա բաց մի թողեք այս հնարավորությունը, հատկապես որ տոմսերն արագ սպառվելու սովորություն ունեն։

Այնպես որ ամրագրեք ձեր տեղերը, հագեք առօրյայից տարբերվող, ձեր ամենագեղեցիկ ու տոնական հանդերձանքներն ու շտապեք Փոքր թատրոն՝ ձեր բաժին հրաշքի հետևից․․․ թեյնիկն արդեն կրակին է։

Սիրով սպասում ենք ձեզ։

 


Հուշանվերների վկայագրերը կարելի է ձեռք բերել այս հղումով:

Նման իրադարձություններ
Մոտակա իրադարձություններ