Պուրակ Սամբեկի ափի
Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանՎաղ շրջանի ստեղծագործություններում հեքիաթային ու խորհրդապաշտական մոտիվներին զուգահեռ Սարյանն ուշադրություն է դարձրել բնության նաև իրական պատկերմանը: Այսպիսին է 1909թ. «Պուրակ Սամբեկի ափին» նկարը:
1882 թվականին, Սարգիս Սարյանը՝ նկարչի հայրը, Սամբեկի ափին հում աղյուսից մի փոքրիկ տնակ կառուցեց իր բազմանդամ ընտանիքի համար: Այստեղ է անցել ապագա նկարչի մանկությունը: Սամբեկը սակավաջուր գետ էր, իսկ ամռան տապին էլ ավելի էր ծանծաղում և ծածկվում եղեգնով: Առաջին անգամ այս նկարում, որպես մանկության բարի վերհուշ, Սարյանը պատկերել է իր սիրելի շիկակարմիր շանը՝ Պոլկանին:
Նրա անունը մեզ հայտնի է Սարյանի գրառումներից: Այդ աղվեսանման շունը հայտնվում է նաև նկարչի ավելի ուշ շրջանի կտավներում՝ «Երևանյան բակ գարնանը», «Դեպի աղբյուր», «Հեքիաթ»: «Պուրակ Սամբեկի ափին» ստեղծագործությունը վկայում է Սարյանի արդեն ձևավորված ոճի և գունային վառ ներկապնակի մասին: