Նատալյա Թեումյանի դիմանկարը

Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Մի առիթով, զրույցի ժամանակ, Մարտիրոս Սարյանն ասել է․ «Չմոռանանք, որ մենք էլ ունենք մեր «Ջոկոնդան» եւ այն ստեղծվել է դիմանկարի վարպետ Հակոբ Հովնաթանյանի անմահ վրձնով»։
1970-ին Փարիզում կազմակերպված «Հայկական արվեստը Վանի թագավորությունից մինչեւ մեր օրերը» ցուցահանդեսին ցուցադրվել են նաեւ Հովնաթանյանի հինգ աշխատանքները։ «Լը Մոնդ» օրաթերթն անդրադառնալով այս իրադարձությանը՝ գրել է․ «Բոլոր գործերը դիտվում էին չդադարող հիացմունքով։ Հակոբ Հովնաթանյանի վրձնած Նատալյա Թեումյանի դիմանկարը՝ «Հայկական Ջոկոնդան», կարող է գերել նույնիսկ ամենաքմահաճ արվեստագետին։ Նկարիչն ստեղծել է խորապես երաժշտական, պոետիկ մի կերպար»։

Նման Էքսպոզիցիաներ
Մոտակա Էքսպոզիցիաներ