Введите номер экспоната
Поиск
  • Ցուցադրել M1: Евангелие, 1675 г. село Караат (Гандзак)
  • Ցուցադրել M2: Евангелие, 1684г. Кафа
  • Ցուցադրել M3: Зейтунское Евангелие
  • Ցուցադրել M4: Мушский Проповеди
  • Ցուցադրել M5: Чудотворное Евангелие Шуришкана

Ցուցադրել M1

X
Գրիգոր քահանայի ձեռագիր ժառանգությունից մեզ է հասել ութ մատյան, որոնցից մեկն էլ նկարազարդ այս Ավետարանն է: Թեմատիկ մանրանկարներն այս Ավետարանում զետեղված են ձեռագրի սկզբում: Ծննդյան տեսարանում Մոր և Մանկան գորովալի հայացքների փոխանակումը տեսարանին քնքշանք և հուզական տրամադրություն է հաղորդում: Ընծայաբեր մոգերը ներկայացված են իբրև թագավորներ, իսկ ինքնատիպ գլխանոցներով երեք հովիվներից երկուսը պատկերված են երաժշտական գործիքներով` սրինգով և փողով: Մանրանկարի կերպարներն աչքի են ընկնում դիմանկարային կատարման վարպետությամբ: Այս Ավետարանն անձամբ տեսնելու համար՝ այցելեք Մատենադարանում գործող «Սուրբ ծնունդ. մանրանկարչական ներշնչումներ» խորագրով ցուցադրությունը:
Մատենադարան
Матенадаран

Ավետարան, 1675թ., Քարահատ Գյուղ (Գանձակ)

mus.am
00:00/00:00