Թանգարանային գիշեր մատենադարանում 6+

Մատենադարան

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մայիսի 18֊ին Մաշտոցյան Մատենադարանը սիրով հրավիրում է ներկա լինելու մի շարք միջոցառումների։
Օրը խորհրդանշական հիշեցում է թանգարանների արժեքավոր ներդրման մասին` կրթության, մշակույթի և ժառանգության պահպանման գործում։ Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես թեմա ընտրվել է «Թանգարաններ,կրթություն և հետազոտություն» խորագիրը:
Տոնի առիթով Մատենադարանն աշխատելու է սովորական ռեժիմով` մինչև երեկոյան 18։00։
18։00֊ից 19։00 փակ են լինելու թանգարանի դռները։ Այդ ժամին Մատենադարանի բակում փոքրիկ ծաղկողները հանդես են գալու գեղեցիկ ցուցադրությամբ։
19։00֊ին տեղի կունենա Մատենադարանի այլալեզու ձեռագրերի ցուցադրության պաշտոնական բացումը։
20։00֊ին համերգային ծրագրով հանդես է գալու «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը։
20։30֊ին ելույթ կունենա մեներգիչ Էրիկ Ալոյանը։
Մայիսի 18֊ին` թանգարանային գիշերը, ժամը 19:00-24։00-ը բոլոր այցելուների համար Մատենադարանի մուտքը կլինի անվճար:
Սիրով հրավիրում ենք թանգարանների տոնն անցկացնել Մատենադարանում։

Նման իրադարձություններ
Մոտակա իրադարձություններ