Ночь музеев в Музее современного искусства 6+

Ժամանակակից Արվեստի Թանգարան

Այս տարի Թանգարանների միջազգային օրը և <<Թանգարանային Գիշեր>> միջոցառումը նշվելու է նույն օրը ՝ մայիսի 18-ին , որի շրջանակներում Թանգարանի մշտական ցուցադրությունից բացի , ավանդույթի համաձայն , արվեստասեր հասարակությանը կներկայացվի Ներսես Մելիքյանի ՝ եվրոպական նկարիչների հավաքածուն (լիտոգրաֆիա, մետաքսագրություն) ՝ Սալվադոր Դալի,Ֆերնանդ Լեժե, Մարկ Շագալ, Ժան Ժանսեմ, Վասիլի Կանդինսկի, Ժան Գառզու, Էրտե,Ալֆոնս Մուխա,Գուստավ Կլիմտ,Միխայիլ Շեմյակին , միաժամանակ ժամը 18:00-ին կմեկնարկի համերգային ծրագիրը , մասնավորապես՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի (Young Artists Opera Program) մասնակիցները, 19:00-ին ՝ ՀՀ վաստակավոր արտիստ , թավջութակահար Արամ Թալալյանը և ջութակահար Աննա Պետրոսյանը : Համերգային ծրագիրը կավարտվի նորաստեղծ երգչախմբի անակնկալ ելույթով և Պարարվեստի քոլեջի Մոդեռն բաժնի ուսանողների <<Կորած հոգիներ>> խորեոգրաֆիկ հորինվածքով:

Նման իրադարձություններ
Մոտակա իրադարձություններ