Ֆրանսիս Պուլենկ – 125 / «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»
Արամ Խաչատրյանի Տուն-թանգարանԱպրիլի 4-ին, ժամը 19:30-ին սիրով սպասում ենք ձեզ:
Ֆրանսիացի դասականների նրբաճաշակ երաժշտություն, հաճելի միջավայր և իհարկե, բարձր տրամադրություն ու հիշարժան երեկո է ձեզ սպասվում Երևանի ամենաերաժշտական վայրերից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ և հյուրընկալ համերգասրահում:
Տաղանդավոր երաժիշտների կատարմամբ կհնչեն Ֆրանսիացի դասականների ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝ Ֆ.Պուլենկ, Կ.Դեբյուսի, Մ. Ռավել և Ս. Ֆրանկ:
Ելույթ կունենան՝
Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/
Սոնա Բարսեղյանը /դաշնամուր/
Կարեն Շահգալդյանը /ջութակ/
Համերգը կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի շրջանակներում և նվիրված է մեծանուն ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար Ֆրանսիս Պուլենկի ծննդյան 125-ամյա հոբելյանին:
Տեղերը սահմանափակ են:
եղերի ամրագրման և մանրամասների համար կարող եք զանգահարել /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով: