Խաչատուր Աբովյանի դիմանկարը

Եղիշե Չարենցի Անվան Գրականության Եվ Արվեստի Թանգարան

Խաչատուր Աբովյանի դիմանկարը առաջին 50 տարվա ընթացքում մեծ փորձությունների է ենթարկվել: Գրողի անհետացումից հետո նկարը կորել է: Նկարը գտել է Աբովյանի որդի Վարդանը, ով Կովկաս վերադառնալով և երկար որոնումներից հետո գտել է նկարը սարսափելի վիճակում, մաշված, տեղ-տեղ ներկը թափված: Նրա խնդրանքով նկարը վերականգնել է նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, կտրատել է մաշված եզրերը, կպցրել թղթի վրա, բաց տեղերը լրացրել համապատսախան ներկերով:  Իսկ նկարի հեղինակն է դորպատյան նկարիչ Լյուդվիգ Ֆոն Մայդելը: Նա Աբովյանին նկարել է  մոտավորապես 1830 թ. աշնանը, երբ Աբովյանը նոր էր ժամանել Դորպատ և 20-21 տարեկան էր։ 

Նման Էքսպոզիցիաներ
Մոտակա Էքսպոզիցիաներ