Զաբել թագուհու վերադարձը, 1909, կտավ, յուղաներկ:

Հայաստանի Ազգային Պատկերասրահ

1909 թվականին ստեղծված Սուրենյանցի այս կտավը, ի թիվս նկարչի այլ գործերի, ունի նաև հոգեբանական բնույթ: Նվիրված լինելով հայ ժողովրդի համար կարևոր ու ազգապահպան իրադարձությանը՝ այն միաժամանակ բացահայտում է հայոց թագուհու հոգեկան դրաման: Սիմետրիկ կոմպոզիցիայի կենտրոնում կանգնած է Զաբելը՝ թախծալի հայացքը գետնին հառած, սակայն վեհ կեցվածքով: Նրա երկու կողմերում պալատականներն են, որոնք հարդարում են ծիրանին և հանձնում արքայական խորհրդանշանները: Նկարի կոմպոզիցիան հիմնված է նուրբ քսվածքների և գծային ռիթմի վրա, որոնք մեղմ թրթիռ և երաժշտականություն են հաղորդում կտավին:

Նման Էքսպոզիցիաներ
Մոտակա Էքսպոզիցիաներ